ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

Նիկոլը հաղթեց, հայ ժողովուրդը՝ պարտվեց

Նիկոլը հաղթեց, հայ ժողովուրդը՝ պարտվեց
19.07.2023 | 22:48

Արցախի հետ միասին Հայաստանի պոտենցիալն զգալիորեն մեծանում և դառնում էր շոշափելի ուժ։

Առանց Արցախի Հայաստանը նման է խղճուկ անկլավի։ Չհասկանալով դա, մենք Արցախը հրեցինք անդունդի եզրը։ Նիկոլի ձեռքով սարքած պատերազմում Հայաստանի զինված ուժերը հետ պահվեցին ռազմական գործողություններից, որովհետև միայն այդպես կարելի էր ստորագրել կապիտուլացիայի հայտարարություն, որն օդի պես պետք էր Ադրբեջանին։

Մի խոսքով Նիկոլը հաղթեց, իսկ Հայ ժողովուրդը պարտվեց։ Բայց Նիկոլը չի բավարարվել այդքանով, նրան պետք են նոր հաղթանակներ, Հայաստանին՝ նոր պարտություններ։

Այժմ Նիկոլն իր թիմի հետ զբաղված է իր համար գերխնդիր այդ ծրագրով։

Բայց այդ «հաղթանակներից» Նիկոլին մնալու է բուբլիկի ներսի անցքը․ որտեղ էլ նա թաքնվի Ադրբեջանի հատուկ ուժերը գտնելու և բերելու են յոլդաշ Ալիևի մոտ։ Վերջինս, Նիկոլի ստացվածքը վերադարձնելու առթիվ անհրաժեշտ փաստաթղթերն ստորագրել տալուց հետո, կարգադրելու է, որ դավաճանին կենդանի հուղարկավորեն Բաքվի նավթահորերից մեկում։

Պատրիկ ԱՐՏԵՄԻ

Գրող, հրապարակախոս

Դիտվել է՝ 2739

Մեկնաբանություններ